ՀՀ իշխանությունների «տնային աշխատանքը»` ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման համար. «Հրապարակ»


ՀՀ իշխանությունների «տնային աշխատանքը»` ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման համար.
«Հրապարակ»
Հոկտեմբեր 10 08:53 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին խոսել էր ՀՀ իշխանությունների «տնային աշխատանքից», որ նրանք պետք է կատարեն ԵՄ երկրների հետ վիզայի ազատականացման հետ կապված:

Պարզվում է` «տնայիններից» մեկն անչափ «կայֆոտ» է. ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման նախապայմաններից մեկն էլ մարիխուանա վաճառելու-«քաշելու» թույլտվությանն է վերաբերում։

Ի դեպ, այդ թույլտվությունը Վրաստանում վաղուց է գործում: Իսկ ԱՄՆ-ում՝ ընդհանրապես, մեծ բիզնես են անում սրա վրա, Կալիֆորնիայի նահանգում հայերն էլ են սկսել «պլան» աճեցնել ու մեծ փողեր աշխատել»:

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում