Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ»


Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ»
Մայիս 23 08:47 2026

«Փաստ» օրաթերթը գրում է, որ առաջիկա ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերից առնվազն 7-ը կարելի է դասել ծայրահեղ «արևմտամետների» շարքին։ Նրանցից է Շնորհապետական կուսակցությունը, որը, ըստ Վիքիպեդիայի, կողմ է ռուսական ազդեցության վերացմանը և Հայաստանի ելքին ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, իսկ ղեկավար Գուրգեն Սիմոնյանը կոչ է արել դուրս բերել Հայաստանում տեղակայված բոլոր ռուսական զորքերը։

 

 

Այդուհանդերձ, Սիմոնյանը 2016-2018 թթ. դասախոսել է Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում, իսկ 2015 թ. ցայսօր՝ Հայ-Ռուսական համալսարանում։ Վերջինս պարզաբանել է, որ նա հիմնական դասախոս չէ, ներգրավվել էր ժամանակավորապես, պայմանագիրն ավարտվել է, հետագա ներգրավումը չի նախատեսվում, սակայն կենսագրությունում նշված է «2015 թ. ցայսօր»։ Նշվում է նաև, որ այդ համալսարանի ֆինանսավորման մոտ 30 %-ը ձևավորվում է ՌԴ դաշնային բյուջեից։