Սյունիքի դարպասը Նժդեհն է փակել, իրենք հաշվարկել են, եթե բացվեց, գալու են, բուն դնեն։ Այս մասին Մալաթիա-Սեբաստիայում քարոզարշավի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Պետք է մեր երկրի դռները չբացենք։ Մեր երկրի նախագահը, եթե հիշում եք Խաչատուրյան է ազգանունը, ասում է՝ մենք պետք է բացենք Սյունիքի դարպասները։
Նժդեհի փակած դարպասը, Խաչատուրյանը եկել է, բացում է։ Իր կուսակցությունը, խոսացել է իրենց մեջ, բայց ինքը ժողովրդին, չգիտեմ կամա թե ակամա դա ասել է։
Այդ դարպասը Նժդեհն է փակել, մեր մեծ հայրերի աշխատանքով, տանջանքով, չհարմարվելով։ Այդ դարպասը, որ փակել են, հաշվարկել են, որ դա պետք է հայկական լինի, ու, եթե բացեցինք, գալու են բնակվեն․ 10,000 հոգի, չեմ ասում մեկից 20,000 հոգի, 30,000 հոգի, բայց բուն են դնելու, իսկ իրենք ուր մտել են չեն հելել»,- ասել է Կարապետյանը։










