Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «ՈւԱԶ» (Վիլիս) և «Լադա» մակնիշների ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 12 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Տուժածների մեջ կան նաև երեխաներ։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ։










