Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն ավարտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տան և նախընտրական շտաբի խուզարկությունը:
Իրավապահներն առգրավել են համակարգիչներ ու փաստաթղթեր։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից խուզարկություններ էին ընդդիմադիր պատգամավոի տանը, նաև՝ գրասենյակում։
Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդել էր, որ խուզարկությունն իրականացվում է կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել էր, որ քարոզարշավը Նիկոլ Փաշինյանի կողմից վերածվում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի։
«Հրավիրում ենք միջազգային կառույցների, մեր երկրում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող պաշտոնյաների, դիտորդների ուշադրությունը այս հակաօրինական գործընթացների վրա»,- նշել էր նա։










