«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզում իշխանություններն արդեն անցել են նախընտրական ակտիվ փուլի՝ գործի դնելով անգամ վարչական ու քաղաքական բոլոր հնարավոր լծակները, որպեսզի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում ՔՊ-ն ապահովի հնարավորինս մեծ թվով ձայներ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահին իշխանության համար առանձնահատուկ նշանակություն ունի հենց Սյունիքը։ Նիկոլ Փաշինյանի համար մարզից բարձր արդյունք ապահովելը քաղաքական և խորհրդանշական առումով կարևոր է, և այդ նպատակով, ըստ նույն աղբյուրների, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը գործի է դրել ամբողջ վարչական ռեսուրսը։
Աղբյուրների պնդմամբ՝ գործընթացում առանցքային դերակատարում ունի նաև Առուշ Առուշանյանը, որը վերջին շրջանում, ըստ նույն տեղեկությունների, բացահայտ աջակցություն է ցուցաբերում իշխանություններին։ Մեր տեղեկություններով՝ նա մտերիմների շրջանում չի էլ թաքցնում իր դժգոհությունն ընդդիմությունից՝ նշելով, որ իր կալանավորման ընթացքում ընդդիմադիր ուժերն իրեն միայնակ են թողել։
Ըստ այդմ՝ Առուշանյանը որոշել է այլևս խաղադրույք կատարել գործող իշխանության վրա և այժմ ակտիվորեն աշխատում է ՔՊ-ի օգտին՝ փորձելով ազդեցություն ունենալ տեղական ընտրական տրամադրությունների վրա։
Սյունիքում ստեղծված իրավիճակը, ըստ էության, հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչպես է իշխանությունը նախընտրական գործընթացներում ապավինում ոչ միայն քաղաքական քարոզչությանը, այլև տեղական ազդեցիկ դեմքերի և վարչական համակարգի հնարավորություններին։ Սյունիքում հաղթանակը ՔՊ-ի համար կարևոր ձեռքբերում










