ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Զավզակներ» հաղորդման ժամանակ ասել է․ «Խնդրում եմ Գոռ Վարդանյանին դադարեցնել ֆիլմեր նկարելը, նա այդ ֆիլմերը նկարելով՝ մեր սերունդը փչացնում է»։
Վարդանյանն արձագանքել է Սիմոնյանին՝ գրելով.
«Խորը ցավ եմ ապրում, որ դուք եք այսօր մեր երկիրը ղեկավարում։
Խորհուրդ կտամ ձեզ, ԱԺ նախագահ պարոն Ալեն Սիմոնյան, խոսելուց առաջ մի քիչ մտածեք, նոր արտահայտեք ձեր մտքերը»։










