Այն խայտառակությունը, որը մենք տեսնում ենք իրավական ոլորտում, այն քաղաքական հետապնդումները, որոնք մենք տեսնում ենք ամեն օր, թողնելու ենք անցյալում, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արամ Վարդևանյանը՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։
«ժողովո՛ւրդ ջան, մենք տեսնում ենք, որ մեր հասարակության մեջ մեծ խնդիր է պառակտումը։ Օրվա իշխանությունները ուզում են պառակտել, ատելություն տարածել, բաժան- բաժան անել, ախր դա մեր տեսակի հետ ի՞նչ կապ ունի»,- ասել է նա։
Վարդևանյանը շեշտել է՝ միասնականություն է պետք, որը կձևավորվի, երբ գործող իշխանությունը հեռանա։
«Մենք ասում ենք՝ պետք է ունենանք միասնականություն, մենք նաև գտնում ենք, որ Հայաստանում պետք է լինի մարդասիրության մթնոլորտ, չի կարող այլևս որևէ չինովնիկ մատ թափ տալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, որովհետև Հայաստանի Հանրապետությունում, ուժեղ Հայաստանում իշխանությունը պատկանելու է միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդին»։










