Ես շարունակում եմ նորը կառուցել 4-րդ անգամ, մեզ՝ արցախցիներիս այսքան ուղիղ չէին ասել՝ հելեք, գնացեք ստեղից․ Լյոկան՝ Փաշինյանին


Ես շարունակում եմ նորը կառուցել 4-րդ անգամ, մեզ՝ արցախցիներիս այսքան ուղիղ չէին ասել՝ հելեք, գնացեք ստեղից․ Լյոկան՝ Փաշինյանին
Մայիս 21 17:11 2026

«Ես չեմ մեռել, չգիտեմ, ի ուրախություն, թե ցավոք սրտի, համենայնդեպս, ու երբեք չեմ մտածել արտագաղթելու մասին»,-նշում է արցախցի երգիչ Լյոկան (Վալերի Ղազարյանը) սոցիալական ցանցի իր էջում հրապարակված տեսանյութում։

Երգիչը նշել է. «Վերջերս այս իրադարձությունների ընթացքում կարծում եմ ավելի ուղիղ և ավելի հստակ մեզ՝ արցախցիներիս, չէին կարող ասել՝ հելեք գնացեք ստեղից, մենք չենք ուզում ձեզ ստեղ տեսնել։ Կարծում եմ, չի լինում դրանից ավելի ուղիղ և ավելի հստակ»։

Լյոկան շեշտել է, որ հայրենիքը լքելու մտադրություն չունի և պատրաստվում է հերթական անգամ ամեն ինչ զրոյից սկսել. «Բայց գիտե՞ք ինչ։ Ես չեմ մտածում արտագաղթելո՞ւ մասին։ Ես չեմ մտածում այլ երկրում ապաստան գտնելու մասին։ Ասեմ ավելին։ Ես շարունակում եմ նորը կառուցել 4-րդ անգամ։ Գիտե՞ք խի, որովհետև էս կյանքում ամեն ինչ անցողիկ է։ Եվ, այո՛, իշխանությունն էլ հավերժ չի։ Մի օր էդ էլ կվերջանա»։

Մանրամասն՝ տեսանյութում։