Աստված չանի՝ հանդիպեմ Փաշինյանին, չանթիկը գցեց ուսին, ընտրվեց, հետո հողերը ծախեց. Հարցում Ապարանում


Աստված չանի՝ հանդիպեմ Փաշինյանին, չանթիկը գցեց ուսին, ընտրվեց, հետո հողերը ծախեց. Հարցում Ապարանում
Մայիս 21 16:32 2026

Ապարանում իրականացված հարցման ընթացքում քաղաքացիները խիստ բացասական և հուզական արձագանք են տվել լրագրողի այն հարցին, թե ինչ կասեին Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեին նրան: Բնակիչներից մեկը, անհանգստություն հայտնելով հնարավոր հետևանքների մասին, հրաժարվել է երկար խոսել՝ նշելով. «Հիմա որ ասեմ ու խոսեմ՝ լավ է, թե վատ, դուք էլ նկարահանեք ու հեռուստատեսությամբ ցուցադրեք, կգան, կալանավորեն: Ավելի լավ է՝ ոչինչ չասեմ»:

Մեկ այլ քաղաքացի, ով արցախյան պատերազմների մասնակից է, վրդովված շեշտել է, որ ոչ մի ցանկություն չունի տեսնելու երկրի ղեկավարին. «Աստված չանի, որ ես նրան հանդիպեմ, այդ մարդն ընձի պետք չի: Թող նա նախ գնա մի հատ քար կրի, ծառ տնկի, քարը քարի վրա դնի. ի՞նչ է արել իր ամբողջ կյանքում: Ողջ կյանքում միայն ուրիշներին փնովելով է ման եկել, վերջում էլ ուսապարկը գցեց ուսին, խաբեց ժողովրդին ու ընտրվեց վարչապետ, որ հետո սաղ հողերն ու գյուղերը ծախի: Ես անձամբ կռվել եմ, արյուն եմ թափել այդ հողերի համար»:

Հարցմանը մասնակցող մյուս բնակիչն էլ հիշեցրել է, որ իշխանություններն ամբողջությամբ կտրված են ժողովրդից և խուսափում են երկխոսությունից: «Ես նրա հետ կյանքում չեմ հանդիպի, իսկ եթե հանդիպեմ՝ միայն կասեմ, որ սրիկա է: Մի անգամ եկել էր կողքի գյուղը՝ դպրոցի բացմանը: Մի 10 հոգով կանգնած էինք, ուզեցի կանգնեցնել, որ երկու հատ լավ հարց տայի: Բայց իրենց ուղեկցող ավտոշարասյունով ու ոստիկաններով անցան, այդպես էլ չկանգնեցին, որ լսեն մեզ»,- հավելել է քաղաքացին:

 

Մանրամասն՝ տեսանյութում։