Մենք կյանքի, զարգացման մասին ենք խոսում, իրենք՝ մահվան. Նարեկ Կարապետյան


Մենք կյանքի, զարգացման մասին ենք խոսում, իրենք՝ մահվան. Նարեկ Կարապետյան
Մայիս 21 15:55 2026

Իշխանությունը միշտ խոսում է մահվան մասին և միշտ մահ են բերում, այս մասին Արագածավան համայնքում քարոզարշավի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն՝ արձագանքելով Սուրեն Պապիկյանին:

«Իրենք մեր երկրում բերում են միայն բացասական էներգիա, իրենք մեր երկրին բերում են արյուն: Դրա օրինակը հազարավոր զոհերն են: Վանաձորում, որտեղ Պապիկյանն ասում էր, թե ինչու մենք չենք զոհվել, այնտեղ Սամվել Կարապետյանը կառուցել է Լոռվա ամենամեծ ծննդատունը և նվիրել համայնքին»,- ասաց նա:

Նարեկ Կարապետյանը պնդում է, որ իրենց քաղաքական ուժը կյանքի, գյուղատնտեսության, երկրի զարգացման մասին է խոսում, իսկ իշխանությունը մահվան և զոհերի մասին:

«Իրենց ճանապարհ դնելուց հետո մեր երկրում «եռաբլուրները» չեն ավելանալու, մեր երկրի այգիներն են շատանալու, մեր հայրենակիցները ստիպված չեն լինելու երկրից գնալ և դրսում աշխատեն»,-հավելեց ընդդիմադիր գործիչը:

 Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, դիմելով Սամվել Կարապետյանին,  ասել էր՝  «Գերդաստանումդ 6 տղա ես ունեցել, ինչի՞ չեն զոհվել կամ վիրավորվել»: