Իշխանությունները փորձում են իրենց բոլոր ձախողումներն արդարացնել. Սամվել Կարապետյան


Իշխանությունները փորձում են իրենց բոլոր ձախողումներն արդարացնել. Սամվել Կարապետյան
Մայիս 21 15:28 2026

«Ինչո՞վ է պայմանավորված ներկա իշխանությունների կողմից վերջին տարիների հատուկ ագրեսիան Արարատի նկատմամբ» հարցին ի պատասխան՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ասել է, որ իշխանությունները հրաժարվել են ազգային ինքնությունից և այսօր իրենց ներսում ձևավորված վախի մթնոլորտը փորձում են փոխանցել հասարակությանը։

Նազենի Հովհաննիսյանի հետ զրույցում Կարապետյանն ասել է, որ իշխանությունները սեփական ձախողումները քողարկելու համար տարբեր մեղավորներ են փնտրում՝ փոխանակ ընդունեն, որ չեն կարողացել արդյունավետ կառավարել պետությունը։

«Իրենց թվում է՝ եթե իրենք հրաժարվեցին մեր ինքնությունից, բոլոր երազանքներից... այնքան է վախի մթնոլորտը տարածվել իրենց ներսում, որ ուզում են դա տարածել ժողովրդի մեջ։ Փորձում են դրանով արդարացնել իրենց բոլոր ձախողումները։ Փոխանակ ասեն, որ ընդունակ չեն եղել և հիմա էլ ընդունակ չեն պետություն կառավարել, փորձում են իրենց բոլոր ձախողումներն արդարացնել»,- ասել է նա։