«Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը հայտարարել է, որ հունիսի 7-ի ընտրությունները կարևոր նշանակություն ունեն նաև լրագրողների մասնագիտական ազատության և պաշտպանության համար։
Նրա խոսքով՝ տարիներ շարունակ լրագրողները ենթարկվել են ճնշումների, բռնության ու վիրավորանքների՝ անօրինականություններն ու կոռուպցիոն դեպքերը բացահայտելու համար, մինչդեռ մեղավորները հաճախ մնացել են անպատիժ։ Թաթոյանը նշել է, որ պատերազմի, համավարակի և սահմանային լարվածությունների ընթացքում հենց լրագրողների աշխատանքի շնորհիվ է հնարավոր եղել հանրայնացնել կարևոր փաստեր ու խախտումներ։
Նա ընդգծել է, որ լրագրողի աշխատանքը ռազմավարական կարևորություն ունի պետության համար և վստահեցրել, որ մշտապես պաշտպանելու է մամուլի ազատությունն ու լրագրողների իրավունքները։ Թաթոյանը նաև կոչ է արել լրագրողներին մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին՝ նշելով, որ իրենց քվեն կարող է նպաստել արդարության հաստատմանը նաև լրագրության ոլորտում։










