Ծնվել է Նիկոլ անունով մի տղամարդ ու որոշել՝ փոխի մեր ազգի պատմությունը վատ իմաստով․ Նարեկ Կարապետյան


Ծնվել է Նիկոլ անունով մի տղամարդ ու որոշել՝ փոխի մեր ազգի պատմությունը վատ իմաստով․ Նարեկ Կարապետյան
Մայիս 21 12:41 2026

«Մեր նախնիներն տանջանքների միջով, հալածանքների միջով, ճնշումների միջով, եկել գենը հասցրել են քեզ, ամենաոչձեռնտու ազգն ես եղել տարածաշրջանի, ամենաշատ ճնշվող, բայց մարդիկ հասցրել են քեզ այսօրվան, ու հենց քո վրա պետք է կտրվի դա»,- նշում է Նարեկ Կարապետյանը հարցազրույցի ընթացքում՝ անդրադառնալով  Հայաստանը լքելու տրամադրություններին։

Վերջինս տարակուսանք է հայտնում, որ հենց իր սերնդի օրոք «ծնվել է Նիկոլ անունով մի հայ տղամարդ, որը այսօր հայտարարել է հենց այստեղ, Հայաստանում, որ այս տարածքում երբեք վերջին շուրջ 1000 տարվա ընթացքում չի եղել մի ժամանակաշրջան, որ հայերը 90 %-ը կազմեն»: Կարապետյանը պնդում է, որ սրանով Փաշինյանը նոր թեմա է շրջանառում։

Նարեկ Կարապետյանը հիշեցրեց, որ նախկինում իրենց կողմից հնչեցված մտահոգությունները, թե իշխանությունները ցանկանում են Հայաստան բերել հարևան երկրների ներկայացուցիչներին, որակվում էին որպես սուտ, սակայն այսօր իրավիճակ է փոխվել։

«Ինչպես կարող է մի մարդ փոխել մեր բոլորի ճակատագիրը վատ իմաստով, էլ մենք ինչի՞ համար ենք այստեղ։ Մենք պետք է փոխենք մեր ճակատագիրը, ինքը պետք է չորոշի՝ մենք ոնց պետք է ապրենք»,- ընդգծեց Կրապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։