Մենք հակված չենք լարվածություն մտցնել հայ-ռուսական հարաբերություններում: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագրերով նախատեսված քայլեր, սակայն դրանք չենք տեսել։ Ամեն ինչ շատ հարաբերական է»,-Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հայտարարությանը, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանը հակված չէ լարվածություն մտցնելու հայ-ռուսական հարաբերություններում: «Մենք հակված չենք որևէ լարվածություն մտցնել հայ-ռուսական հարաբերություններում, ճիշտ հակառակը՝ հակված ենք մեր գործընկերությունը բնականոն շարունակելուն»,- նշեց Միրզոյանը։
Հիշեցնենք՝ երեկ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստում անդրադարձել էր Հայաստանի իշխանության գործելաոճին՝ նշելով, որ այն չի համապատասխանում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն։










