Փաշինյանի և նրա փոքրիկ խմբակի դաստիարակությամբ զբաղվել են «Գորշ գայլերը». Սամվել Կարապետյան (Տեսանյութ)


Փաշինյանի և նրա փոքրիկ խմբակի դաստիարակությամբ զբաղվել են «Գորշ գայլերը». Սամվել Կարապետյան (Տեսանյութ)
Մայիս 21 00:04 2026

Նիկոլ Փաշինյանի՝ այս օրերի ագրեսիվ պահվածքը ոչ հայկական ու ոչ հայեցի դաստիարակության հետևանք է, կարծիք է հայտնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

«Ես տպավորություն ունեմ, որ փոքրիկ խմբակի դաստիարակությամբ զբաղվել են «Գորշ գայլերը»։ Միայն այդ դեպքում կարող են մարդիկ իրենց այդպիսի պահվածք թույլ տալ մեծերի, կանանց նկատմամբ, նույնիսկ երեխաների նկատմամբ»,- ասել է Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով քարոզարշավի ընթացքում Փաշինյանի ու նրա թիմակիցների վարքագծին։