«Մենք օրենքներ ենք ընդունելու, արգելելու ենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել Հայաստանում, նվերներ ստանալ Հայաստանում»,- պատասխանելով իրեն ուղղված երեք հարցերին՝ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Անդրադառնալով Ալիևի խորհրդական Հաջիևի երեկվա հայտարարությանը՝ Սամվել Կարապետյանն ասել է․ «Ինձ թվում է՝ իրենց շեֆը բարկացել է, քանի որ վերջին ժամանակներս, երբ փոքրիկ խմբակի ճտերը սկսեցին հայտարարություններ անել, որ այդպիսի բան չկա, իրենց շեֆը բարկացել է, իր խորհրդականի միջոցով զգուշացրեց՝ խելոք մնացեք, ձայններդ կտրեք, դուք չեք որոշում, մենք ենք որոշում։ Դա առաջին զգուշացումն էր, ես անհանգստություն ունեմ, որ եթե իրենք շարունակեն, նույնիսկ գործողություններ կլինեն։ Շատ քիչ ժամանակ էլ մնացել, մեր ժողովուրդն ասելու է իր խոսքը»։ Նա նշել է, որ գալով իշխանության՝ այդ խոսույթը միանգամից վերացնելու են։ «Համենայնդեպս, ես ինչքան տեսնում եմ՝ Փաշինյանը չի հրաժարվում՝ 300 հազար ադրբեջանցիներ արդեն պատրաստվում են ներխուժել Հայաստան՝ հողատարածքներ ու տներ առնելով։ Բոլորն արդեն գիտեն, որ իրենց համար ազատվում են գյուղեր, մանկապարտեզներ ու դպրոցներ։ Մենք օրենքներ ենք ընդունելու, արգելելու ենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել Հայաստանում»,- նշել է նա։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խոսույթին՝ Սամվել Կարապետյանն ասել է․ «Դա դաստիարակության հարց է, ես տպավորություն ունեմ, որ փոքրիկ խմբակի դաստիարակությամբ զբաղվել են «գորշ գայլերը»։ Միայն այդ դեպքում մարդիկ կարող են իրենց թույլ տալ նման պահվածք մեծերի, կանանց, նույնիսկ երեխաների նկատմամբ։ Մենք վերականգնելու ենք հայ կնոջ արժանապատիվ կերպարը»։
«Օրենքներ ենք ընդունելու, արգելելու ենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել Հայաստանում»․ Սամվել Կարապետյան










