2018-ին Հյուսիսի փաստացի օգնությամբ իշխանությունը զավթած խեղկատակը այդ նույն Հյուսիսին հիմա «պռոշ է անում», «Կրեմլի ագենտներ» է փնտրում. Աշոտյան


2018-ին Հյուսիսի փաստացի օգնությամբ իշխանությունը զավթած խեղկատակը այդ նույն Հյուսիսին հիմա «պռոշ է անում», «Կրեմլի ագենտներ» է փնտրում. Աշոտյան
Մայիս 20 21:59 2026

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շեշտում է՝  Հյուսիսի փաստացի օգնությամբ իշխանությունը զավթած Փաշինյանը Հայաստանում «ագենտներ» է փնտրում, Ռուսաստանից էլ՝ «նեղանում».

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կոպիտ խախտումով եւ 2018-ի օգոստոսին մեր ազգային շահերին հակառակ Սիրիա զորախումբ ուղարկած էակը «Կրեմլի ագենտներ» է փնտրում։

2018-ի միտինգներին Հանրապետության Հրապարակում էքստատիկ հաճույքի մեջ Մարիա Զախարովա ցիտող Նիկոլը «Մոսկվայի գործակալ» է փնտրում։

Եվ առհասարակ, 2018-ին Հյուսիսի փաստացի օգնությամբ իշխանությունը զավթած խեղկատակը այդ նույն Հյուսիսին հիմա պռոշ է անում։

Բա ո՞նց չհիշես Լավրովին. дебилы ( и далее по тексту)»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանը։