«Եկել եմ առաջարկներով ու փաստերով»,- այս մասին Աջափնյակ վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը,ապա հավելեց․
«Հարց եմ տալիս՝ մենք ուզո՞ւմ ենք 300 000 աշխատատեղ մեր երկրում, ուզո՞ւմ ենք զինծառայողների 40 000 դրամ աշխատավարձ։Ուզո՞ւմ ենք, որ զինծառայողներից բացի, բուժաշխատողներն ու ուսուցիչները բարձր աշխատավարձ ստանան։ Ուզո՞ւմ ենք, որ մեր երկրում այլևս աղքատություն չլինի։ Ուզո՞ւմ ենք իրական խաղաղություն ու երաշխավորված անվտանգություն։ Այո՛»։
Նա նաև նշեց, որ Աջափնակում կան գրանցված 86 000 ընտրողներ։
«Դուք գիտե՞ք, որ 2021 թ․-ին և 86 հազարի կեսն է գնացել ընտրության, ու գիտե՞ք քպ-ն որքան «կողմ» ձայն է ստացել ձեր կողմից, ընդամենը 21 %։Իսկ դուք գիտեք, որ 2023 թվականի Երևանում ավագանու ընտրությունների 86 000 ընտրողից ընդամենը 8800-ը՝ մոտ 10 %-ն է կողմ տվել Քաղաքացիական պայմանագրին։ Հիմա մենք ունենք անելիք, գործ կա, հունիսի 7-ին գնում ենք ընտրատեղամաս և քվեարկում հանուն ուժեղ Հայաստանի»,- ելույթում նշեց Մելոյանը։
Ավելի մանրամասն՝ քիչ անց տեսանյութում։










