« Նիկոլ Փաշինյանը, պետությունը, պետական բոլոր ինստիտուտները վերածել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»,- այս մասին հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝
«Գրպանիցս գտա այս այցեքարտերը։ Սրանք միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելություն իրականացնողների այցեքարտերն են, որոնցով մենք փոխանակվել ենք ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հանդիպման ժամանակ։ Միջազգային կառույցների դիտորդական առաքելությունների հետ հանդիպումների ժամանակ ստեղծվում է տպավորություն, որ մենք իրար հասկանում ենք, մենք իրար լսում ենք, մենք ընդունում ենք դիտողությունները։Մենք ընդունում ենք ներկայացված փաստերը, բայց այսօրվա լռությունը ցույց է տալիս, որ երևի թե մեզ հետ հանդիպող կողմը կամ չի տեսնում, կամ չի լսում, կամ պարզապես չի ուզում արձագանքել այն իրողությանը, որ տեղի է ունենում վերջին մի քանի օրերի ընթացքում»,- այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ ԲՀԿ քաղաքական թիմի անդամների կողմից հրավիրած հրատապ ասուլիսում։
Նա դիմեց միջազգային կառույցների ներկայացուցիչներին՝ ասելով․ « Դուք տեսնո՞ւմ եք, թե ինչպես է իշխող ուժի ղեկավարը վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնում առաջատար ընդդիմադիր ուժերի ղեկավարների նկատմամբ։ Դուք լսո՞ւմ եք նրա հռետորաբանությունը։ Դուք տեսնո՞ւմ եք, թե ինչպես է իշխող ուժի ղեկավարը քաղաքացու ձեռքից քաշելով պարտադրում նրան, որպեսզի լսի իր վիրավորանքները։Իսկ տեսնո՞ւմ եք, երբ ինքը համաձայն չի լինում քաղաքացու դիտողությունների հետ, հրահանգում է նրան հեռացնել այդտեղից։ Մենք տեսանք, թե ինչպես Ազատի զորամասում զոհված զինվորի պապիկին պարզապես հեռացնում են հավաքի վայրից, որովհետև Փաշինյանը չի ուզում լսել սեփական երկրի, սեփական քաղաքացիների դժգոհությունը և անձնական ողբերգությունը, որն ապրում են այդ մարդիկ՝ հենց իր և իր իշխանության պատճառով։
Միջազգային կառույցների ներկայացուցիչնե՛ր, դուք տեսնո՞ւմ եք, որ Փաշինյանը հրահանգում է հավաքներից հեռացնել բոլոր նրանց, ում հետ նա համաձայն չէ։ Այսինքն՝ նա բաժանում է հասարակությունը մարդկանց, ովքեր յուրայիններ են, և մարդկանց, ովքեր համաձայն չեն իր հետ և պետք է հեռացվեն»։
Վարդանյանը նաև Փաշինյանին ուղղված առաջարկ ունի․
«Այդ ձեր համակիրներին լցրեք է ձեր «ուրախ ավտոբուսները», մի տեղ ընտրեք՝ «մասովկայի» համար, տարե՛ք իրենց կանգնեցրեք և իրականացրեք ձեր հիստերիաներն ու քարոզարշավը»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։










