Մենք օրենսդրությունը փոխելու ենք, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքը ևս համարվի ստաժ. Թաթոյան


Մենք օրենսդրությունը փոխելու ենք, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքը ևս համարվի ստաժ. Թաթոյան
Մայիս 20 18:31 2026

«Միասնության թևեր» կուսակցության Տարոնիկ բնակավայր այցի ընթացքում բնակիչներից մեկը նշել է, որ տարիներ շարունակ դաշտում աշխատելով՝ այսօր կանգնել է այն խնդրի առաջ, որ այդ աշխատանքը չի հաշվարկվում որպես աշխատանքային ստաժ, ինչն անմիջական ազդեցություն ունի թոշակի և սոցիալական այլ իրավունքների վրա։

«Մենք օրենսդրությունը փոխելու ենք, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքը ևս համարվի ստաժ, և հետագայում թոշակի ու սոցիալական այլ հարցերի հաշվարկման ժամանակ հիմք ընդունվի որպես աշխատանքային ստաժ»,- կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյան։

Նրա խոսքով, պետությունը պարտավոր է արժևորել գյուղացու տարիների աշխատանքը և ապահովել սոցիալական արդարություն այն մարդկանց համար, ովքեր իրենց աշխատանքով պահել են գյուղն ու գյուղատնտեսությունը։