Նիկոլ Փաշինյանը որոշ մարդկանց խոստացել է, որ Հայաստանը պետք է չլինի. Հայկ Մամիջանյան


Նիկոլ Փաշինյանը որոշ մարդկանց խոստացել է, որ Հայաստանը պետք է չլինի. Հայկ Մամիջանյան
Մայիս 20 15:51 2026

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանի լինել-չլինելու մասին են։

«Նիկոլ Փաշինյանը որոշ մարդկանց խոստացել է, որ Հայաստանը պետք է չլինի, ինքն ամեն ինչ անելու է, որ այդ խոստումը կարողանա կատարել, մենք չպետք է թույլ տանք, որ այս խոսումը կատարվի»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մամիջանյանը։

Դա թույլ չտալու համար, ըստ նրա, պետք է գնալ ընտրություններին ու ընտրել հիմնական ընդդիմադիր թեկնածուներից ցանկացածին։

«Ընտրությանը չգնալով՝ դու այս կամ այն չափով նպաստում ես Փաշինյանի իշխանության վերարտադրությանը։ Պետք է գնաս, որ գնան»,- ասաց ՀՀԿ-ականը։