«Այսօր մենք Արարատի մարզում ենք։ Այցելել ենք Արարատ համայնք, Մասիս, Սայաթ-Նովա գյուղ, Ավշար և քիչ առաջ դուրս եկանք Վեդից»,- այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհդրի անդամ Նարեկ Կարապետյանը։
Խոսելով թվարկված համայնքներում ունեցած տպավորությունների մասին, Կարապետյանն ասաց, որ Մասիսում,Վեդիում էմոցիաները շատ-շատ էին։
«Պետությունը սխալ քաղաքականություն է տանում Մասիսում՝ և՛ իշխանության ուղղությամբ, և՛ տեղում բնակվող Արցախի հայերի,և՛ ընդհանրապես քաղաքի զարգացման ուղղությամբ։ Արարատում ևս լավ հանդիպում ունեցանք, որի համար շնորհակալ եմ արարատցիններին , քայլերթ արեցինք։ Վեդիում ևս քայլերթ իրականացրեցինք։ Վեդեցիները պատուհաններից, խանութներից, բոլորը շնորհավորում էին և ակնհայտ էր, որ փոփոխություն են ուզում»,- նշեց Կարապետյանը։
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է, արձագանքեց․ « Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ։ Բացի Հայաստանի քաղաքացիությունից, ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել։ Երևի կյանքում Ռուսաստան ավելի քիչ եմ ապրել, քան, օրինակ, Անգլիայում կամ Շվեյցարիայում։ Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի արեք»։










