Դերասան Լևոն Հարությունյանը դուրս է եկել «Քոչարի» կուսակցության ցուցակից


Դերասան Լևոն Հարությունյանը դուրս է եկել «Քոչարի» կուսակցության ցուցակից
Մայիս 19 17:04 2026

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու դերասան Լևոն Հարությունյանը ինքնաբացարկ է հայտնել։

 ArmLur.am-ի հետ զրույցում նա հրաժարվել է մանրամասներ ներկայացնել։

«Հասկացա, որ դեպուտատն իմ բանը չի, ամեն մարդ պիտի իրա գործով զբաղվի»,– նշել է Հարությունյանը։

Հիշեցնենք, որ «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Արտակ Սարգսյանը։