Եթե լրտես եմ, հայ ժողովրդի լրտեսն եմ, նման պնդում է արել «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն ի պատասխան Նիկոլ Փաշինյանի մեղադրանքների, թե «ինքը ինչ-որ երկրի լրտես է»:
Սամվել Կարապետյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը տարբեր դոզաների տակ տարբեր հայտարարություններ է անում:
«Նիկոլ Փաշինյանն անհանգստացած է, որ մենք ամեն շաբաթ բացահայտում ենք իր բոլոր անօրինական քայլերը: Ժողովրդին ցույց ենք տալիս, որ երկիրը հասցրել են անդունդի եզրին: Իրեն թվում է՝ դա միայն լրտեսությամբ կարելի է անել: Ցանկացած մարդ մեկ ժամ ծախսելով կարող է տեսնել Նիկոլ Փաշինյանի ապօրինությունները: Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ինքը թող կողմնորոշվի՝ քանի՞ երկրի լրտես է. առնվազն 2-ը ոչ բարեկամ երկրներ են»,- տեսակետ է հայտնել ընդդիմադիր գործիչը:










