ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Մնացական Մարուքյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ խոշտանգել են Շիրակի մարզում 6 հոգու կյանք խլած BMW-ի վարորդին, ում հայրը, ի դեպ, վերջերս էր մահացել։
Ապրիլի 10-ին ողբերգական վթար էր տեղի ունեցել Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում։ BMW և Opel ավտոմեքենաների բախման հետևանքով 6 մարդ է զոհվել, նրանցից 2-ը՝ երեխա, ևս 5 մարդ, որոնցից 3-ը՝ երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Հոսպիտալացվածների վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր կամ ծանր։
Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, և Քննչականի փոխանցմամբ՝ այն հարուցվել է Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Քննչական կոմիտեն փոխանցել էր, որ նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ վերջինս BMW-ի վարորդն է, որը կալանավորված է և այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Վթարի հետևանքով նա կորցրել էր մորը, իսկ այսօր սրտի կաթվածից մահացել է նրա հայրը։
Մանրամասները՝ տեսանյութում․










