Վեհափառի հետ քննարկեցինք, որ եկեղեցու դեմ հարձակվողները շուտով երջանիկ չեն լինելու. Սամվել Կարապետյան


Վեհափառի հետ քննարկեցինք, որ եկեղեցու դեմ հարձակվողները շուտով երջանիկ չեն լինելու. Սամվել Կարապետյան
Մայիս 19 14:09 2026

Բարեկամական այցելություն է եղել Վեհափառի կողմից, մենք նույնիսկ քաղաքականության մասին մեկ բառ չենք խոսել, քանի որ թե՛ Վեհափառը, թե՛ ես գտնվում ենք ապօրինի հետապնդումների տակ, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Վեհափառ Հայրապետի այցին։

Կարապետյանը պնդել է, որ Կաթողիկոսի այցը քաղաքականության հետ կապ չի ունեցել:

«Քննարկել ենք մեր ազգային խնդիրների, միասնության, ինքնության պահպանման խնդիրների մասին և եկեղեցու շուրջ ծավալված հարձակումների մասին և հույս են հայտնել, որ շատ շուտով այդ ամենը կանգնելու է, անողները շատ երջանիկ չեն լինի դրա համար»,-հանդիպումից մանրամասներ է հայտնել «Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն:

 Հիշեցնենք՝ օրեր առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել էր տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին: