«Ես իմ երեխուն եմ ուզում, Ազատ գյուղում տարավ վառեց»,-Սպիտակում Նիկոլ Փաշինյանի ելույթն ընդհատեց Ազատ գյուղի զինվորական կացարանում այրված Արամ Մանուկյանի պապի՝ Արտյոմ Գրիգորյանը
«Հա, հայրիկ ջան, հա ...Ժողովուրդ ջան, էս հիմա թրենդ է դառել, ամեն տեղ մեկին ուղարկում են, եկեք ուշադրություն չդարձնենք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով թե Սամվել Կարապետյանը 200 հազար դրամ է տալիս քաղաքացիներին, գալիս խանգարում են իր հավաքը։
Փաշինյանի թիկնապահները փակեցին Արտյոմ Գրիգորյանի բերանը և հեռացրեցին հավաքի վայրից։
Պապիկը դիմադրում էր՝ ասելով, որ ինքն իր պահանջն է ներկայացնում և ովքեր են իրեն հրապարակից բռնի հեռացնողները։
«Ես իմ պահանջն եմ դնում, իմ երեխուն տարավ վառեց Ազատ գյուղում։ Իմ երեխուն 18 տարի պահեցի, ուղարկեցի բանակ ծառայելու, 25 օր էր մնացել զորացրվելու՝ այրեցին»,- հայտարարեց Գրիգորյանը։
Նա ասաց, թե Փաշինյանը դպքի հաջորդ օրը սուտ է ասել, թե սպան մի բաժակ բենզինով այրեց զինվորական կացարանը։
Գրիգորյանը հայտարարեց, թե չեն ցանկանում դեպքը բացահայտել, այս ընթացքում ձերբակալել են միայն զինվորի, իսկ իբր բենզին լցրած սպան ընդհանրապես չի գալիս ցուցմունք տալու։
Երբ լրագրողը հարցեր էր տալիս սինվորի պապին, նրան մոտեցավ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը(նա պապի կողքին էր, երբ թիկնապահները փակեցին Գրիգորյանի բերանը)՝ հորդորելով , որ լրագրողը թույլ տա գոնե շունք քաշի տարեց տղամարդը։
Լրագրողը նկատեց, որ առողջապահության նախարարը պապիկի շունչ քաշելու մասին պետք է մտածեր այն ժամանակ երբ իր կողքից թիկնապահները բերանը փակելով տարան։










