Ընտրություններին ադրբեջանական միջամտության նոր դեպք` հօգուտ նրա, որ վերընտրվեն Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն. Արման Թաթոյան


Ընտրություններին ադրբեջանական միջամտության նոր դեպք` հօգուտ նրա, որ վերընտրվեն Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն. Արման Թաթոյան
Մայիս 19 12:46 2026

Մեր ընտրություններին ադրբեջանական միջամտության նոր դեպք` հօգուտ նրա, որ վերընտրվեն Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն:  Փաստերը կուղարկեմ Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը: Այս մասին հայտնել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

 
 

«Եթե իշխանության հայտարարության հիմքով ԵՄ-ն պայքարում է Ռուսաստանի միջամտության դեմ (ինչը լավ է), ուրեմն հավասար պետք է կանխվի նաև ադրբեջանական միջամտությունը: Պետք է պաշտպանենք հայ ժողովրդին, որ ընտրություն անենք ոչ թե վախերով, այլ հանուն մեր երկրի ու ժողովրդի շահերի: Մեր քաղաքացին ամենազորն է»,-ասել է նա։