Ամեն ինչ ասվել է. հաղորդումները դատախազություն և ԿԸՀ ուղարկել ենք. Արամ Վարդևանյան


Ամեն ինչ ասվել է. հաղորդումները դատախազություն և ԿԸՀ ուղարկել ենք. Արամ Վարդևանյան
Մայիս 18 22:41 2026

«Ատելություն տարածողի մասին դժվար է մի բան լրացուցիչ ասել»,-գրում է «Ուժեղ հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանը:

«Ամեն ինչ ասվել է: Հաղորդումները դատախազություն և ԿԸՀ ուղարկել ենք: Ընթացքը կանխատեսելի է: Բայց այս ատելությանը պետք է նույնությամբ չպատասխանենք: Փոփոխությունները հենց նաև դրա մասին է, այս ատելության խայտառակ էջը փակելու մասին է: Աստվածաշնչում ասվում է.

«Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ բարիո՛վ ՀԱՂԹԻՐ չարին»:

Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»։