Ո՞վ է Նիկոլ Փաշինյանի հաջորդ զոհը․ Գոհար Ղումաշյան


Ո՞վ է Նիկոլ Փաշինյանի հաջորդ զոհը․ Գոհար Ղումաշյան
Մայիս 18 20:10 2026

«Փաշինյանը նախ թիրախավորեց մետրոյում արցախցի կնոջը՝ իր երեխայի հետ։ Այսօր Նիկոլ Փաշինյանը թիրախավորել է բուժաշխատող Արփինե Սողոյանին, ով 44-օրյա պատերազմում անհետ կորած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է։ Ո՞վ է Նիկոլ Փաշինյանի հաջորդ զոհը»,- Էրեբունի վարչական շրջանում ընթացող քարոզարշավի ընթացքում ասաց  «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։ 

Նրա պնդմամբ՝ մեզանից մեր կարծիքի իրավունքն են խլում։

«Մեզանից արդեն մեր խոսքի ազատությունն են խլում, խլում են կնոջ նկատմամբ հարգանքը։ Մեր երկրին պետք է նոր առաջնորդ, այնպիսի առաջնորդ, ով գիտի կնոջ նշանակությունը և դերը հայ ընտանիքների կյանքում։ Այնպիսի առաջնորդ, ով կարող է սթափ գիտակցել, որ ընտանիքների սյունը հայ կինն է։ Այդ նոր և հաջորդ առաջնորդի անունն է՝ Սամվել Կարապետյան»,- իր խոսքում նշեց Ղումաշյանը։

Ավելի մանրամասն՝ քիչ անց տեսանյութում։