«Մեզնից գողանում են ընտրությունները». Արման Թաթոյանը հաղորդում ներկայացրեց գլխավոր դատախազին (Տեսանյութ)


«Մեզնից գողանում են ընտրությունները». Արման Թաթոյանը հաղորդում ներկայացրեց գլխավոր դատախազին (Տեսանյութ)
Մայիս 18 17:50 2026

«Միասնության թևեր» կուսակցությումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

«Տեսնում ենք, որ այս իշխանությունը լռություն է պահպանում, մինչդեռ իմ տարածած ձայնագրության նպատակն էր ցույց տալ, որ մեզնից գողանում են մեր ընտրությունները, գործում է հատուկ սխեմա»,-դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Արման Թաթոյանը ձայնագրույթուն էր հրապարակել, որտեղ լսվում է, թե ինչպես է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսն ուսանողներին պարտադրում մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին։

«Կա բարձր մակարդակի, կազմակերպված հովանավորչություն։ Հանցագործության մասին այս հաղորդման մեջ նշել ենք, որ պետք է քննություն տարվի, վարույթ իրականացվի և պարզվի քաղաքական մակարդակի բարձր պաշտոնատար անձանց ներգրավվածությունն այս արարքներին։ Սուրեն Պապիկյան, Լիլիթ Մակունց, Արայիկ Հարությունյան. ովքեր ներգրավված են այս հանցավոր արարքի մեջ և այս սխեման հովանավորում են նաև նրանք»,-ասաց Արման Թաթոյանը։

Նա նշեց, թե իրենց քայլերի նպատակն է պաշտպանել ժողովրդավարությունը, մարդու իրավունքները։