«Ինչ երեսով եք քարոզարշավ իրականացնում»,-Արաբկիրում քարոզարշավ իրականացնող Փաշինյանին մոտեցավ գյումրեցի կինը։
Նա հայտարարեց, որ չի կարող ներել Արցախում Փաշինյանի տված 5000 զոհը։
Նիկոլ Փաշինյանը նախ հետաքրքրվեց, թե որտեղից այդ թիվը, այնուհետև հարցրեց, թե կինը, որ կուսակցությունից է։
«Ես կուսակցությունից չեմ, Լեննականից եմ»,-ասաց կինը, որը հրաժարվեց ներկայանալ։
Փաշինյանն ասաց, թե իրենք 5000 թիվ չեն հրապարակել։
Կինը շարունակեց, որ իր ձեռքերն արյունոտ չեն, քանի որ երբեք չի քվեարկել Փաշինյանի օգտտին։
«Գոյություն ունի երկնային արդարություն և պատասխան եք տալու, նաև՝ ՔՊ-ի ձեր կողմնակիցների հետ։ Ժողովուրդը ձեզ ատում է, գնալու փոխարեն հելել եք քարոզարշավի»,- ասաց կինը և հեռացավ։
Դրանից հետո այն քաղաքացիներին, որոնց անվտանգության աշխատակիցները թույլ էին տալիս մոտենալ, Փաշինյանը հարցնում էր, թե արդյոք իրեն ատում են։
Նա նման ձևով ոչ ՔՊ կուսակցության անդամ 4 քաղաքացի բացահայտեց, որոնք իրեն չեն ատում։










