Մենք իրավունք չունենք նման ճոխություն թույլ տալ մեզ. Թաթոյան


Մենք իրավունք չունենք նման ճոխություն թույլ տալ մեզ. Թաթոյան
Մայիս 18 11:19 2026

«Մարդն անցնում է  թոշակի ու  պետությունը դրանից հետ նրան ասում է՝ վերջ, այսքանն է, գնա ու քո թոշակը ստացի, մեզ այլևս պետք չես։ Այս մոտեցումը սխալ է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

Նա նշում է, որ բազմաթիվ մասնագետներ՝ ուսուցիչներ, բժիշկներ, դատավորներ, դատախազներ, ոստիկաններ, ամբողջ կյանքը նվիրել են պետությանը, հասրակությանը և թոշակի անցնելուց հետո իրենց զգում են  անօգնական, ոչ պետքական։

«Մենք իրավունք չունենք նման ճոխություն թույլ տալ մեզ։ Նրանցից շատերն ուզում են շարունակել իերնց առաքելությունը։ Պետք է պետական ծրագրերով նրանց ներգրավվել մեր պետությն զարգացման գործին. մի դեպքում, օրինակ, վաստակաշատ ուսուցիչը կարող է կրթական հաստատություններում ներգրավվել։ Ինչքան գիտելք, փորձ կարող է փոխանցել։  Սա հնարավորություն կտա սերունդների միջև կապն ապահովի, ավագ սերունդն իր փորձը փոխանցի կրտեսեր սերունդին։

Այսպես դառնում ենք ներառական հասարակություն։ Իրար օգնելով՝ շենանցնենք մեր պետությունը»,- ասում է Թաթոյանը։