Սուրեն ջան, դու գյուղի նորմալ տղա ես, մի արա. Նարեկ Կարապետյանը՝ Պապիկյանին


Սուրեն ջան, դու գյուղի նորմալ տղա ես, մի արա. Նարեկ Կարապետյանը՝ Պապիկյանին
Մայիս 16 21:42 2026

Նոր Նորքում քաղաքացիների հետ հանդիպմանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի՝ Սամվել Կարապետյանին հասցեին հնչեցրած հայտարարություններին։

«Ինքը մի քանի անգամ մեզ անդրադարձել է վերջին ժամանակները, բայց քանի որ մեր երկրի պաշտպանության նախարարն է, չէինք ուում անդրադառնալ, ամեն դեպքում մեր զինվորներն իր կառավարման տակ են ծառայում։ Սուրեն ջան, ամեն անգամ չեմ ուզում անդրադառնալ, դու էլի մի բան ես ասում։ Մի արա, դու Վահագը չես, էն մյուս տղեն չես։ Դու գյուղի նորմալ տղա ես, իրանք ոչ գեղ ունեն, ոչ պապ ունեն, ոչ բեղ ունեն։ Իրանք մի հատ պայուսակ են վերցնելու ու գնալու են, մենք մնալու ենք ու իրար նայելու ենք։ Մի արեք ըտենց բաներ։ Ուրիշ բան չեմ ասում դեռ»,-ասաց Կարապետյանը։