Նորաշեն և Մեծավան համայնքներում ոստիկանները քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի․ ՆԳՆ


Նորաշեն և Մեծավան համայնքներում ոստիկանները քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի․ ՆԳՆ
Մայիս 16 20:02 2026

Նորաշեն և Մեծավան համայնքներում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ոստիկանության ծառայողները քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի և ներկայացրել նախաքննական մարմին: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՆԳՆ մամլո խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նշենք, որ այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ Մեծավանում մի խումբ քաղաքացիներ խոչընդոտել են ՔՊ-ի քարոզարշավին։

Պապիկյանը տեսանյութ էր հրապարակել, որում երևում է՝ ինչպես է Մեծավանում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ վեճ առաջանում Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի կողմնակիցների միջև։