Հայաստանի դրոշը չի կարող փոխարինվել. ՀՀ-ում Իրանի դեսպանությունը արձագանքել է «Եվրատեսիլի» աղմկահարույց միջադեպին


Հայաստանի դրոշը չի կարող փոխարինվել. ՀՀ-ում Իրանի դեսպանությունը արձագանքել է «Եվրատեսիլի» աղմկահարույց միջադեպին
Մայիս 16 13:49 2026

ՀՀ-ում Իրանի դեսպանությունն արձագանքել է «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն։

«Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել: Հայաստանը պատմական և քաղաքակրթական ազգ է, և Իրանը միշտ եղել է նրա կողքին»,- ասված է ՀՀ-ում Իրանի դեսպանության X-ի էջում։

Հիշեցնենք,, որ Իսրայելի Kan 11 պետական հեռուստաալիքը Հայաստանն ու Ադրբեջանը նույն դրոշի ներքո է ներկայացրել մրցույթի կիսաեզրափակիչի հեռարձակման ժամանակ։