նկատմամբ ՌԴ-ն որոշակի քայլեր է ձեռնարկել, որոնք կգաղտնազերծեն այդ օրը: Այդ օրը անգամ կարող է հայտարարեն Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս թողնելու մասին, թեեւ կառույցը պետք է ընդունի կոնսենսուսային որոշում, եւ Հայաստանը կարող է վետո դնել այդ որոշման վրա ու ՀՀ տնտեսությունը որոշ ժամանակով փրկել կազմաքանդումից, սակայն, իշխանական աղբյուրների փոխանցմամբ, նման սցենարի պարագայում իրենք հասկանում են դրա հետեւանքները, եւ որ ՌԴ-ն այլ գործիքակազմերով այնպիսի խնդիրներ կստեղծի Հայաստանի համար, որը համարժեք կլինի ԵԱՏՄ-ից վտարելուն, օրինակ՝ տեխնիկական եւ սանիտարական կարգավորումների դաշտում, իսկ ծայրահեղ դեպքում Հայաստանի մասով կանոնակարգային խմբագրումների կդիմեն։
Չնայած իշխանությունում լավատեսների մի խումբ հույս ունի, որ շատ արագ ռուսական շուկային այլընտրանք կգտնեն` ի դեմս Ադրբեջանի, որի ներկայացուցիչների հետ ապրանքաշրջանառությունը զարգացնելու հարցով շաբաթներ առաջ անգամ Հայաստան ժամանեց Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը` իր հետ բերելով ադրբեջանցի գործարարների, որոնք Աղվերանում հանդիպում ունեցան հայ գործարարների հետ եւ փակ ֆորմատով քննարկեցին այդ հարցերը: Սակայն մեծ հաշվով հասկանում են, որ հեշտ եւ արագ չի լինելու Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից նվազեցնելու գործընթացը, իսկ ԵԱՏՄ-ից մեկուսանալը, չունենալով այլընտրանքային շուկա, կնշանակի տնտեսական լուրջ ճգնաժամի առաջ կանգնել եւ ՀՀ տնտեսությունն ու ներկա կենսամակարդակը հիմնովին վտանգել։ Մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ առաջին սանկցիան լինելու է գազի գնի բազմապատկվելու տեսքով»։










