200-250 հազար դրամ են ստանում․ ովքեր են ՔՊ-ի բուկլետ բաժանողները․ «Հրապարակ»


200-250 հազար դրամ են ստանում․ ովքեր են ՔՊ-ի բուկլետ բաժանողները․ «Հրապարակ»
Մայիս 16 08:31 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Պարզվում է՝ իշխող կուսակցության նախընտրական բուկլետների մեծ մասը քաղաքացիներին տնետուն ընկած բաժանում են ոչ թե կուսակցականները, տրամաբանական կլիներ, որ մեծ երիտասարդական կառույց ունեցող ՔՊ-ն իր երիտասարդ անդամներին լծեր այդ գործին, այլ՝ շարքային քաղաքացիներ, որոնց համար դա վարձատրվող աշխատանք է: 1 շաբաթվա կամ 10 օրվա համար նրանք 200-250 հազար դրամ են ստանում` բուկլետ բաժանելու դիմաց։Մեզ ասացին, որ ամենասկզբում ՔՊ-ականներին են հանձնարարել դա, սակայն մի քանի օր անց շատերը հրաժարվել են` քաղաքացիներից ստացած թուքումրից հետո։ Ընտրողներից ոմանք ոչ միայն խոսքով են լուտանքներ թափել բուկլետ բաժանողների գլխին, այլեւ որոշ գործողությունների են դիմել՝ ջուր են շփել երիտակտիվիստների վրա, դուռն են շրխկացրել երեսներին, վռնդել են իրենց բնակարաններից։ Բայց ամենակարեւորը՝ բուկլետ բաժանողներին նաեւ վերակացուներ են կցվում, որոնք մուտքերում սպասում են, վերահսկում, որ բուկլետները տեղ հասցնեն։