«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ․ «Հրապարակ»


«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ․ «Հրապարակ»
Մայիս 16 08:11 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Գործարար շրջանակներից տեղեկություններ են հասնում, որ իշխանությունը, բառի ամենաուղիղ իմաստով, տեռոր է սկսել իրենց դեմ։ Գործարարներին բաժանել են 3 խմբի՝ օլիգարխիա, միջին ու փոքր, եւ ամեն մեկի մասով համապատասխան աշխատանքներ են տարվում։ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ՝ բանագնացներ են նշանակվել, որոնք բանակցում են գործարար շրջանակների հետ, որ նրանց օգտագործեն իշխանության օգտին:Բանագնացները տարբեր են․ մի տեղ տվյալ տարածքի «խառոշիներն» ու հարց լուծողներն են, մի տեղ՝ մարզպետներն ու համայնքապետերը, մի այլ տեղ` ուժայինները կամ ՔՊ-ամերձ գործարարները։ «Աշխատանքներ» ասվածն էլ շանտաժն ու սպառնալիքն են. «կա՛մ մեզ հետ եք, կա՛մ ձեզ ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»։

Ընդ որում, այդ ամենն ասելուց հետո պարտադիր շեշտում են, որ Նիկոլ Փաշինյանի անունից են եկել զրուցելու։ Որոշ գործարարներ հակադարձել են, թե 30 տարի քաղաքական գործընթացներին եւ թեմաներին երբեւէ չեն խառնվել, հիմա էլ չունեն նման ցանկություն, բայց նման որեւէ հիմնավորում իշխանությունը չի ընդունում, չխառնվելը որակում է իբրեւ իր դեմ սաբոտաժ, հետեւաբար՝ փոխանցում են վարչապետի հրահանգը՝ կա՛մ աշխատում եք, կա՛մ «սեւ ցուցակում» եք հայտնվում։