«Այսօր, մեր երկրում, բազմաթիվ չորս կամ հինգ երեխա ունեցող ընտանիքներ, բնակարանային խնդրի առաջ են»,-Գեղարքունիքի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ շարունակելով.
«Ըստ մեր առաջարկած ծրագրի՝ հինգերորդ երեխայի համար կստեղծվի հիմնադրամ և գումար կփոխանցվի, որպեսզի հինգ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիք կարողանա ձեռք բերել բնակարան։ Անվճար բնակարան»։










