Նիկոլ Փաշինյանը ԿԸՀ է ներկայացրել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը հաշվետու ժամանակաշրջանի իր գույքի և եկամուտների հայտարարագիրը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
«Փաշինյանը վարչապետի աշխատակազմից ստացել է 31 միլիոն 882 հազար 198 դրամ աշխատավարձ։ Վերջինս ֆինանսների նախարարությունից նաեւ եկամտային հարկի վերադարձ է ստացել 4 միլիոն 768 հազար 48 դրամ, «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնաժողովից՝ 500 հազար ԱՄՆ դոլար, ՔՊ կուսակցությունից՝ 500 հազար դրամ։
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Փաշինյանն ունեցել է 4 միլիոն 18 հազար 75 դրամ բանկային հաշվի վրա, իսկ կանխիկ գումարները կազմել են 700 հազար դրամ և 800 դոլար։
Չնայած նրան, որ վերջինս չի հայտարարագրել շարժական ու թանկարժեք գույք, փոխարենը հայտարարագրել է բնակելի տուն Իջևանում 205․1 քմ տարածքով, որն իրեն է պատկանում ընդհանուր բաժնային սեփականությամբ։
2024 թվականին ԿԿՀ ներկայացրած հայտարարագրի հետ համեմատելով պարզում ենք, որ 2024-ին Փաշինյանն ունեցել է անհատական բնակելի տուն Երևանում, հաշվետու տարվա եկամուտը կազմել է 80 միլիոն 235 հազար 230 դրամ։
Ի դեպ, Փաշինյանը երրորդ անգամ է ուզում վարչապետ դառնալ, նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն է և քարոզարշավի այս օրերին հանդես է գալիս գռեհիկ խոսույթով, թիրախավորում ընդդիմադիրների ընտանիքի անդամներին»:










