Այսօր ժամը 13։30-ի սահմաններում ողբերգական վթար է տեղի ունեցել Սեբաստիա փողոցում խաչմերուկում, թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել մոպեդով առաքիչին։ Տեղեկությունը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
Նա նշեց, որ մոպեդի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
«Մեղավորության հետ կապված գնահատական չեմ կարող տալ, քանի որ պետք է սպասել ԱՊՊԱ եզրակացության։ Մոպեդի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Մեր տեղեկություններով, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չկան։ Դեպքը տեղի է ունեցել Սեբաստիա փողոցում, ժամը՝ 13։30-ին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
ՀՀ քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք վերոնշյալ դեպքի հետ կապված հարուցվել է քրեական գործ։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք այն։










