Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայացած Tennis Europe-ի մինչև 16 տարեկանների Spring Cup մրցաշարում հաղթող դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Առնո Ավետիսյանը։ Եզրափակիչում հայ թենիսիստը 6։2, 6։4 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի Բորիս Վորոբյովի նկատմամբ։
Աղջիկների պայքարում Մարիա Ազիզյանը վստահ հաղթանակներից հետո դուրս գալով եզրափակիչ՝ 6։7, 2։6 հաշվով պարտվեց ռուսաստանցի Գլաֆիրա Ռոմանովային։ Հիշեցնենք, որ Առնո Ավետիսյանը հաղթել էր նաև զուգախաղում։










