Կարեն Դեմիրճյանի նախադեպը պարզ բան է ասում՝ հայը կարող է լինել հերոս՝ առանց զենքի. Արման Թաթոյան


Կարեն Դեմիրճյանի նախադեպը պարզ բան է ասում՝ հայը կարող է լինել հերոս՝ առանց զենքի. Արման Թաթոյան
Ապրիլ 17 18:16 2026

Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է․ մի պետական գործչի, որը մեր պատմության մեջ առանձնացավ ոչ թե խոսքով, այլ գործով, այս մասին գրել է «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Դեմիրճյանն աշխատում էր ամեն օր և նայում առաջ։ Հենց դա էր նրա պատմական բացառիկությունը։

Այսօր, երբ խոսում ենք նրա մասին, դա նոստալգիա չէ։ Այն նախադեպ է։ Եվ Դեմիրճյանի նախադեպը պարզ բան է ասում՝ հայը կարող է լինել հերոս՝ առանց զենքի։

Հայաստանին այսօր հենց այս տեսակի առաջնորդություն է պետք՝ հանուն մարդու աշխատող ղեկավար։

Միևնույն ժամանակ, չբացահայտված քաղաքական սպանությունը անցյալ չէ։ Դա ազդանշան է, որ պետությունը լիարժեք չի գործում օրենքի շրջանակում։ Պետություն, որտեղ իրական մեղավորները մնում են անպատիժ, չի կարող ամբողջությամբ իրավական համարվել։

Արդարությունը գալիս է բերելու արդարադատություն և իրական առաջնորդություն մեր երկրին։

Խորնարհումս Կարեն Դեմիրճյանի շիրիմի առաջ»,- նշել է նա։