Ձայնագրության Ալիկը ես չեմ. Ալիկ Ալեքսանյան


Ձայնագրության Ալիկը ես չեմ. Ալիկ Ալեքսանյան
Ապրիլ 17 17:45 2026

Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրության Ալիկը ես չեմ, լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը։

«Այդ Ալիկը ես չեմ եղել, մենք մի քանի Ալիկ ունենք»,-ասաց Ալեքսանյանը՝ նշելով, որ ձայնագրության մեջ հիշատակված Ալիկն էլ իրենց ընկերն է և հիմա տնային կալանքում է։

Հիշեցնենք, նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն էր հրապարակել, որով «Ուժեղ Հայաստանին» էր վերագրվում ընտրակաշառք բաժանելու դեպքեր։