«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց՝ Սորոսի հիմնադրամից միլիոններ ստացող ՔՊ-ական պատգամավորներն ու՞մ հիբրիդն էին, հիբրիդի սիմվոլը հենց իրենք են։
«Տասնամյակներով Սորոսի հիմնադրամից ֆինանսավորված մարդիկ ուրիշներին են մեղադրում։ Ձեր հացը Սորոսն է ապահովել, ում եք ինչ ասում։ Մեր հացը մենք ենք աշխատում, ձեր հացը` Սորոսը։ Հիմա հնարավոր է` արդեն վերջնական պատվիրատուն է նրանց հետ աշխատում», - նշեց Կարապետյանը։
Այսօր, ինչպես արդեն նշել ենք, շարունակվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի քննությունը։ Դատարանի բակում են նրա աջակիցները։










