Դուք շանս ունեք այն հասարակության մեջ, որտեղ երեխեքը շալվար չունեն, որ «ադնառազվի շալվար» շպրտեք ու ասեք «շուն ու շանգյալ»: Այս մասին ԱԺ-ում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ընդդիմությանը:
«Այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս ժողովրդին անվանելով «շուն ու շանգյալ» և բոշա, մարտահրավեր են նետում, որ իրանց ձայն տվող մարդը ինքն իրեն հայտարարագրի որպես «շուն ու շանգյալ»: ՀՀ քաղաքացին պետք է որոշի, այդ մարտահրավերը ընդունու՞մ է, թե ոչ, կամ իրենք ե՞րբ են վերջին անգամ եղել այն դպրոցներում, որն ասում են, թե մենք փակում ենք: Իրենց այդ դպրոցները պետք են. որովհետև իրենց պետք է, որ այդ դպրոցներում մեր երեխեքը անցկացնեն 10 տարի, այդպես էլ կրթություն չստանան, արդյունքում նույնիսկ շալվար ունենալու հնարավորությունից զրկվեն, ունենալու հույսը լինի իրենց վրա, որ վերջում էլ «ադնառազվի շալվար» շպրտեն էդ երեխեքի երեսին, հետևներից էլ ասեն՝ այ բոշեք:
Ավերակները իրենց պետք են, որովհետև այդ դպրոցից դուրս եկածը հիմնականում սևագործ բանվոր կարող է լինել, որ իրենց կալուգաներում, բրիգադներում և տարբեր տեղերում ավտոների վագոնների տակ քնելով՝ ամիսներով չլողանան: Այդ երեխեաները գիտե՞ք ինչի են սպարտիվկով, որովհետև դուք իրենց տարել եք աշխատեցնելու և հետ եք ուղարկել այդ սպարտիվկով, որ գնան օտար երկրներում ձեզ ծառայեն, նույնիսկ մի բառ ռուսերեն չիմանան, որ ձեր կառուցած ստրկությունից ազատվելու հնարավորություն չունենան, որ առանց ձեր թույլտվության ոչ կարողանան շնչեն, ոչ արտաշնչեն, որ դուք էլ այդ երեխաներին ասեք «շուն ու շանգյալ»:
Սերունդը ցեխերի մեջ է մեծացել, բա դուք պիտի ցեխերի մեջ երեխեքին պահեք ու մեծացնեք, որ վերջում հնարավորություն ունենաք նրանց այդպես ասելու: Այն երեխաները, որ մեր կառուցած դպրոցներից են դուրս եկել, ձեզ դաս կտան, դուք ընդհանրապես շանս չունեք այդ հասարակության մեջ: Դուք բացի «շուն ու շանգյալից» ուրիշ որևէ կարգավիճակ չեք կարող ունենալ, դուք ընդհանրապես ո՞վ եք, պատերազմի քառագլուխ կուսակցություններին եմ ասում և սրբապիղծ կտրիճներին, դուք շանս ունեք այն հասարակության մեջ, որտեղ երեխեքը շալվար չունեն, սա է ձեր կառուցած հանրությունը»,- նշել է Փաշինյանը:










