Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ հայ ժողովուրդն ընտրություններում ձայն չի տա ընդդիմադիրներին։
«Ժողովուդը պետք է տեր կանգնի խաղաղությանը, ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցության շուն ու շյանգալներին ու քաղաքական բոշաներին պետք է ուղարկի քաղաքականությունից դուրս»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։
Փաշինյանն ընդգծեց՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արդեն կայացրել է առաջին որոշումը։
«Համոզված եմ՝ դրանով ձեզ հայտնի շրջանակների բոմժ դառնալու պրոցեսն այլևս անշրջելի է»,- հավելեց նա։










