«Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստում որոշում է կայացվել 6-ի նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային կալանքը, մեկի նկատմամբ միջնորդությունը մերժվել է, ու նա ազատ է արձակվել: Այս մասին հայտնել է «Ուրեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 16–ի վաղ առավոտից իրավապահները խուզարկել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների տներում, ապա բերման են ենթարկել նրանց։










